Հայաստանի նախագահը մասնակցել է Բեռլինում համաշխարհային անվտանգության հարցերով քննարկմանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում: Նա այսօր Բեռլինում մասնակցել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի կազմակերպած քննարկմանը:

Միջոցառմանը ներկա են եղել համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, ԳԴՀ արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Բունդեսթագի և Եվրախորհրդարանի պատգամավորներ, անվտանգության հարցերով հայտնի փորձագետներ, հետազոտական կենտրոնների ղեկավարներ:

Հանդիպմանը քննարկվել են համաշխարհային անվտանգության, աշխարհում տեղի ունեցող զարգացումների, առկա մարտահրավերների և սպառնալիքների հետ կապված հարցեր։

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը բաց է համագործակցության համար և պատրաստ է դառնալ տարբեր քննարկումների հարթակ։