Թրամփը չի միջամտի, եթե կայացվի Մյուլլերի հետաքննչական խումբը ցրելու մասին որոշում

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս է ասել, որ հարկավոր է դադարեցնել հետաքննչական այն խորհրդի գործունեությունը, որը փորձում է պարզել, թե արդյոք իր նախընտրական թիմը նախագահական ընտրություններից առաջ գաղտնի հանդիպում է ունեցել ռուսների հետ: Հետաքննություն, որը Թրամփն անվանում է ‘’վհուկաորս’’, Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո պաշտոնից հեռացնում գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզին, նրա պարտականությունները որպես պաշտոնակատար, փոխանցում Մեթյու Ուիթեյքըրին: Իսկ վերջինս նախկինում քննադատել է հետաքննչական խորհրդի գոյությունը: Այդ պատճառով այժմ կա հնարավորություն, որ Ուիթեյքըրի միջոցով դադարեցվի հետաքննչական խմբի գործունեությունը:

Դեմոկրատ կոնգրեսականներին սա շատ է մտահոգում: Օրինակ ինչպես Ադամ Շիֆն է ասում, նախագահը պետք է իմանա, որ եթե Ուիթեյքըրը ընդունի հետաքննչական խմբի գործունեությունը դադարեցնելու որոշում, առանց սահմանադրական կարգը խախտելու, դեմոկրատները կդիմեն համապատասխան գործողությունների: ‘’Մենք հանդես կգանք ընդդեմ այդ նշանակման’’, հայտարարել է Շիֆը:

Նույնիսկ որոշ հանրապետականներ են ընդունում, որ գլխավոր դատախազի պաշտոնում Ուիթեյքըրի թեկնածության հաստատումը շատ դժվար կլինի:

Հանրապետական սենատոր Լինդզի Գրեհեմի խոսքերով, օրինակ, չնայած իր բարձր արհեստավարժությանը եւ աշխատանքային փորձին, Ուիթեյքըրն ասել է բաներ, որոնք կարող են խնդիրներ հարուցել հաստատման գործում:

Ուիթեյքըրի կողմնակիցներն ասում են, որ նա ունի բարձր արհեստավարժություն, եւ որ ի վերջո նախագահի իրավունքն է ընտրելու արդարադատության նախարարության ղեկավարին: Նրանք նաեւ կոչ են անում Թրամփին որոշումը կայացնել առանց հապաղելու:

Թրամփն ասում է, թե ինքը չի միջամտելու Ուիթեյքըրի աշխատանքներին, եթե վերջինս նույնիսկ որոշի դադարեցնել Մյուլլերի կողմից ղեկավարվող հետաքննչական խմբի գործունեությունը: Ասում է նաեւ, թե ինքը գրավոր կերպով պատասխանել է Մյուլլերի հարցերին, ու որեւէ կերպ չի համաձայնվելու դա անել անձամբ:

Հիշեցնենք, որ հետաքննության արդյունքում մեղադրանքներ են ներկայացվել Թրամփի ընտրարշավի մի շարք անդամների, սակայն մինչ այժմ չի հայտնաբերվել ռուսների ու Թրամփի միջեւ գաղտնի որեւէ հանդիպման մասին որեւէ փաստ: