Կալիֆոռնիայի հրդեհների դեմ պայքարող հազարավոր հրշեջներին շուտով օգնության կհասնի անձրեւը

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում, որտեղ անտառային հրդեհները շարունակվում են, իշխանություններին հաջողվել է պարզել, որ եւս 300 մարդ, որոնք նախկինում կորած էին համարվում, ողջ են: Սակայն Փերըդայզում հրդեհը տարածվելուց ավելի քան մեկ շաբաթ անց, դեռեւս հազար մարդ համարվում է կորած: Փրկարարական ու որոնողական խմբերը շարունակում են որոնման աշխատանքները եւ փորձում գտնել անհետ կորած համարվող հավելյալ անձանց:


Զոհերի պաշտոնապես հայտարարված թիվը, ըստ կիրակի օրվա տվյալների, 77-ն էր: Ինչպես ոստիականապետն է ասել, հայտնաբերված մարմիններից ճանաչվել է 67-ի ինքնությունը:
Չնայած հաջողվել է մարել կրակի 65 տոկոսը, հրդեհը լիովին հանգցնելու համար այս պահին պայքարում է մի քանի հազար հրշեջ:

Նրանց այս շաբաթ, ըստ օդերեւութաբանների, օգնության կհասնի անձրեւը, որը կշարունակվի մի քանի օր: