Պենտագոնը հայտարարում է, թե Մեքսիկայի հետ սահմանին տեղակայվել են առավելագույն թվով ուժեր

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Մեքսիկայի հետ սահմանին տեղակայված են ամերիկյան առավելագույն թվով ուժեր: Սակայն նախագահ Թրամփն ասել է, թե այդ ուժերը կարող են լինել ավելի մեծաթիվ:

Ծառայության մեջ գտվնող ավելի քան 5,800 բանակային, ինչպես նեաւ Ազգային գվարդիայի 2,100 թվակազմով ուժեր են այս պահին օգնում մաքսային ու սահմանային ուժերին`ամրապնդելու համար երկու երկրների միջեւ սահմանը:

Սակայն բանակային ուժերը, ըստ ԱՄՆ-ի օրենքների, չունեն սահմանախախտ միգրանտներին ձերբակալելու իրավունք: Սահմանային Թիխուանա քաղաքում այս պահին է գտնվում մոտ 800 միգրանտ:

Հոնդուրասից 4,000 միգրանտներ էլ Մեքսիկայի տարածքից մի քանի օրից կմոտենան ԱՄՆ-ի սահմանին:

Մեքսիակայի իշխանությունները հայտարարել են, որ դեպի ԱՄՆ շարժվող մարդկանց այս քարավանի 2,700 անձանց հատկացրել են Մեքսիկայում ժամանակավոր բնակության իրավունք, ինչը նրանց տալիս է մինչեւ ապաստանի խնդրանքով իրենց դիմումների պատասխանները ստանալը, այստեղ աշխատելու արտոնություն: