Քաղաքական ճգնաժամ՝ Բրեքզիտի հետեւանքով

Բրիտանիայի կառավարության՝ Բրեքզիտի հարցերով նախարար Դոմինիկ Ռաաբը եւ վեց այլ անդամներ հրաժարական են տվել՝ չընդունելով Եվրամիությունից դուրս գալու մասին երկրի վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած ծրագիրը: Մասնավորապես, նախարարները դեմ են, որ Մեծ Բրիտանիայի անդամ Հյուսիսային Իռլանդիան բաց սահման պահպանի Եվրամիության անդամ Իռլանդիայի հետ: Վարչապետ Մեյի խոսքով, առաջարկված պայմանագիրը հնարավոր խոշորագույն փոխզիջումն է: Չնայած նախարարների հրաժարականներին, բրիտանացիներից շատերը կարծես թե կիսում են վարչապետի կարծիքը:

«Հուսանք, Միությունից դուրս գալու շուրջ համաձայնությունը կայունություն կբերի եւ իրավիճակը կլավանա, մարդկանց վստահությունն ապագայի նկատմամբ կավելանա եւ արտադրությունը կաճի», - Բրիտանիայի բնակիչ Դեյվ Օգդենի լավատեսությունը մասամբ կիսում է նաեւ Սյուզան Մայբանքսը, ում կարծիքով սակայն, Բրիտանիան ընտրության առանձնապես մեծ հնարավորություններ չունի:

Առաջարկված պայմանագիրը Բրիտանիայում անցած հանրաքվեի արդյունքների օրենսդրական ձեւավորումն է: Այն նախատեսում է, որ Բրիտանիան դուրս է գալու Եվրամիության կազմից եւ պահպանելու է սեփական տարադրամը, սահմաններն ու աշխատանքային շուկան: Եվրամիությունն իր հերթին քննարկելու է Լոնդոնի առաջարկած Բրեքզիտի պայմանները նոյեմբերի 25-ին: