Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մանվել Բադեյանին Քուվեյթում Հայաստանի դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Մանվել Բադեյանին հետ կանչել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում:
Ւնչպես ՝՝Ազատություն՛՛ ռադիոկայանն է տեղեկացնում, նախագահի մեկ այլ հրամանագրով՝ այդ պաշտոնում նշանակվել է Սարմեն Բաղդասարյանը (նստավայրը՝ Էլ Քուվեյթ):