Միացյալ Նահանգներն ակտիվորեն օգտագործում է այլընտրանքային էներգետիկ աղբյուրները, ներառյալ արևային և քամու էներգիան, երկրի էներգետիկ անկախությունն ապահովելու համար:
Չնայած դրան՝ նավթամթերքը, գազն ու ածուխը շարունակում են գերիշխող դիրք ունենալ ամերիկյան էներգետիկ ոլորտում՝ ծածկելով ոլորտի շուրջ 80 տոկոսը:
Սակայն ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Ռիք Փերին չափազանց լավատես է այս առումով:
«Այն ժամանակ, երբ կարող կլինենք պահեստավորել այլ աղբյուրներից ստացած էներգիան, ներառյալ ջրից, արևից կամ քամուց, կարող է իրականում փոխել իրավիճակը»,- ասում է էներգետիկայի նախարարը:
Փերիի նախորդները համամիտ են այս մոտեցման հետ: Էրնեստ Մոնիզի կարծիքով բնական գազն ամեն տեսքով կարևոր դեր է խաղալու ամերիկյան էներգետիկ ոլորտում:
Ամերիկյան էներգետիկ քաղաքականությունն իր մեջ պարունակում է նաև ազգային անվտանգության բաղադրիչներ:
«Այս ամենն ընտրության և հնարավորոթյան խնդիր է: Ավելի շատ էներգետիկ միջոցներ մատակարարելու պարագայում մեր գործընկերները կստանան ավելի մեծ ընտրության հնարավորություն: Այն պարագայում, երբ ունենք ավելի քան մեկ միլիարդ մարդ առանց հուսալի և էժան էներգիայի նորարարությունները կարևոր դեր կխաղան մարդկանց կյանքի որակը բարելավելու և աղքատությունը նվազեցնելու համար»,- ասում է Նիք Լորիսը Heritage հիմնադրամից:
Փորձագետների կարծիքով ԱՄՆ-ում և աշխարհում էներգետիկ նորարարության ամենագլխավոր հարցը նոր գաղափարների զարգացումն է, որոնք թույլ կտան կարգավորել այս ոլորտի կարիքները: