Սոցիալական մամուլի խնդիրները ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ

Your browser doesn’t support HTML5

Կոնգրեսում չորեքշաբթի օրն անցկացված լսումների ժամանակ Ֆեյսբուքի ու Թվիթերի գործադիր կառավարիչները խոստանում են ամեն ինչ անել, թույլ չտալու համար, որ Կոնգրեսի ընտրությունների վրա ներգործություն ունենան քաղաքական գովազդներն ու ապատեղեկատվությունը:

Ինչպես Ֆեյսբուքի գործերի գլխավոր կառավարիչ Շերիլ Սենդբերգն ասաց, իրենք ջնջել են կասկածելի թվացող հարյուրավոր էջեր ու կեղծ օգտատերերի հաշիվներ:
Սակայն կոնգրեսականները քննարկումների ժամանակ պնդում էին, որ կեղծ հաշվեհամարներից պայքարի ձեւերն այսօր նոր որակ են ստացել: ‘’Վախենում եմ, որ կանգնած ենք չարաշահումների նոր տեսակի սերնդի առջեւ’’, ասել է սենատոր Մարք Ուորները:

Թվիթերի գործադիր տնօրեն Ջեք Դորսին ասաց, թե իր ընկերությունը փակել է 3800 հաշվեհամարներ, որոնք ըստ կասկածների, ունեցել են կապ Ռուսաստանի եւ Իրանի հետ: ‘’Մենք ունեինք հավաստի տվյալներ այն մասին, որ նրանք կիրառել են մեր ցանցը եւ այն օգտագործել տեղեկատվությունը չափազանցնելու համար’’, ասել է նա:

Ինչ վերաբարում է Գուգըլ ընկերությանը, ապա այն արժանացավ քննադատության, քանի որ չցանակացավ մասնակցել Կոնգրեսի քննարկումներին:

Սակայն սոցիալական ցանցերի խնդիրները միայն օտար միջամտության փաստերով չեն սահմանափակվում: Նախագահ Թրամփն ու Կոնգրեսի հանրապետականները բողոքում են, որ որոշ ցանցեր սահմանափակում են համացանցում իրենց տեսանելիությունը: Նրանցից Գրեգ Ուոլդենի խոսքերով, կայքերում որոնման առաջարկների մեջ բացակայում են հանրապետական կոնգրեսականներից ոմանց անունները:
Այս երեւույթը հայտնի է ‘’ստվերային արգելափակում’’ անվամբ, որը տարածվել է 600 հազար հաշվեհամարների վրա: Թվիթերն այժմ փորձում է շտկել խնդիրը:

Իսկ սոցիալական մեդիան ընդհանուր առմամբ կանգնած է օգտատերերի վստահությունը հետ բերելու խնդրի առջեւ, երբ առջեւում Կոնգրեսի շատ կարեւոր ընտրություններն են: