Թուրքիան՝ տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի պռնկին

Your browser doesn’t support HTML5

Թուքիայում անկում է ապրում լիրան, գրանցվում՝ բարձր սղաճ, ինչը տնտեսագետների խոսքերով, տանում է դեպի ճգնաժամ։ Պատճառներից մեկն ԱՄՆ-ի դեմ տնտեսական պայքար ծավալելու Թուրքիայի իշխանությունների անհեռատես քայլն է, ինչն առաջ է բերում մտավախություն այստեղ, որ այս երկիրը կանգնել է ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի առջեւ։

Կենտրոնական բանկը խոստացել է կիրառել հնարավոր բոլոր միջոցները դրամական քաղաքականությունը վերաձեւելու համար։ Այս մասին քննարկումներ են անցկացվելու սեպտեմբերի 13-ին, որտեղ ուշադրության կենտրոնում է լինելու նաեւ տոկոսադրույքների մասին հարցը։
Սակայն ինչպես վերլուծաբաններն են ասում ու նախազգուշացնում, տոկոսադրույքների արագ ու ագրեսիվ աճ հաստատելու հանգամանքը բավարար չի լինի լիրան պաշտպանելու համար։
Թուրքերը բողոքում են, որ այսօր իրենք ստիպված ծախսում են ավելի, քան վաստակում են որպես աշխատավարձ կամ թոշակ։ Իսկ իրավիճակն աստիճանաբար ավելի է վատթարանում, ասում են նրանք։
՝՝Մեր միամիտ թուրք ժողովուրդը սրան արժանի չէր, ասում է նրանցից Ռեջեփ Թեմիզը, ու ավելացնում, որ այս իրավիճակը կարծես մղձավանջ լինի։

Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգեւորական Էնդրու Բրանսոնին ազատ արձակելու Վաշինգտոնի պահանջը Թուրքիայի իշխանությունների կողմից մերժում ստանալուց հետո նախագահ Դոնալդ Թրամփի կողմից թուրքական ներկրումների վրա բարձր սակագներ հաստատելու հանգամանքը դարձավ թուրքական դրամական համակարգի ջախջախման խթան։

Բրանսոնին Թուրքիայում մեղադրում են ահաբեկչության մեջ, ինչը Վաշինգտոնը հերքում է՝ այն համարելով քաղաքական հալածանք։

Բրանսոնին ազատ արձակելու Վաշինգտոնի պահանջը մեկ անգամ եւս անտեսելով՝ Թուրքիայի գերագույն վճռաբեկ դատարանի դատավորը երկուշաբթի օրը հաստատեց Բրանսոնին ազատ արձակելու Թուրքիայի դիրքորոշումը եւ հայտարարեց, թե հոգեւորականի հետ կապված հարցի շուրջ պետք է որոշում կայացնի միայն դատարանը։