Մի քանի հազար երեխա ենթարկվել է սեռական ոտնձգության կաթոլիկ քահանաների կողմից
Your browser doesn’t support HTML5
Փենսիլվանիա նահանգի դատախազությունն ավարտել է շուրջ երկու տարի տևած հետաքննությունը՝ նահանգի կաթոլիկ եկեղեցու առաջնորդարաններում երեխաներին սեռական ոտնձգության ենթարկելու վերաբերյալ: Ըստ հրապարակված զեկույցի, վերջին 70 տարիներին սեռական ոտնձգության է ենթարկվել մի քանի հազար երեխա: