Թրամփի կողմնակիցների ու նրան չաջակցողների թիվը մնում է գրեթե անփոփոխ

Your browser doesn’t support HTML5

Մեծաթիվ վերլուծաբաններ են ասում, որ Հյուսիսային Կորեայի բանտերից երեք ամերիկացիների ազատ արձակումը եւ հայրենիք վերադարձը ինչ որ չափով կբարձրացնի նախագահ Դոնալդ Թրամփի աննախադեպ ցածր վարկանիշը: Թրամփը շարունակ բողոքում է, որ ԱՄՆ-ի ներկա ուժեղ տնտեսության համար ինքը չի արժանանում պատշաճ գովասանքի, ու բողոքում, որ դրա փոխարեն մամուլը զբաղված է Ռուսաստանի հետ կապված հետաքննության ընթացքը լուսաբանելոով:

Թրամփն այս շաբաթ կատարեց նախընտրական արշավի ժամանակ տված եւս մեկ խոստում: Նա իր երկիրը դուրս բերեց Իրանի միջուկային միջազգային համաձայնագրից, փաստ, որն արժանանում է բազում քննադատությունների:

Դեմոկրատ սենատոր Բենջամին Քարդինի խոսքերով, օրինակ, դա մեկուասցնում է ԱՄՆ-ը: ‘’Կարծում եմ, դա կգօրծի հօգուտ Իրանի, որն այս օրինակը կօգտագործի իր գործողություններն արդարացնելու նպատակով’’, ասել է նա:

Ինչպես վերլուծաբաններից Ջոն Ֆորթիերն է ասում, ‘’Դոնալդ Թրամփին սիրող ու նրան չսիրող մարդկանց թիվը հասարակության մեջ մնացել է անփոփոխ, եւ, չնայած վերջերս տեղի ունեցած մի շարք իրադարձություններին, երկու կողմերն ավելի են կարծրացրել իրենց դիրքերը’’:

Հաշվի առնելով Թրամփի ցածր վարկանիշը` դեմոկրատները կենտրոնացնում են իրենց ուժերը: Բրուքինգզի հաստատությունից Բիլ Գասթոնի խոսքերով, ‘’Դեմոկրատներն ակտիվանում են: Մեծ թվով դեմոկրատներ են այսօր ի հայտ գալիս, որպես այս պաշտոնում հաջորդ թեկնածուներ’’:

Թրամփն ուշադրությունը կենտրոնացնում է երկրի տնտեսության ու Հյուսիսային Կորեայի վրա, փորձում հեռու մնալ Ռուսաստանի հետ կապված հետաքննության ընթացքից, իր անձնական փաստաբանի հետ կապված իրավական խնդիրներից եւ պորնո աստղ Ստորմի Դանիելզի հետ կապված պատմություններից: