Հրաժարականներ են ներկայացրել ՀՅԴ մարզպետներն ու նախարարները

Armenian Revolutionary Federation

Իրենց պաշտոններից ապրիլի 26-ին հրաժարականներ են ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը։

Այս մասին տեղեկացնում է Հայ հողափոխական դաշնակցությունը։