ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանում կկարողանան կարգավորել իրադրությունը փոխզիջման եղանակով

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հանդես է եկել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հայտարարությամբ՝ շեշտելով Կրեմլի դիրքորոշման անփոփոխ մնալու հանգամանքը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

«Մենք նախկինի նման կարծում ենք, որ դա (Հայաստանի-խմբ.) ներքին գործն է և հուսով ենք, որ մեր հայ բարեկամները կկարողանան իրադրությունը կարգավորել ու մոտ ապագայում հասնել կայուն կառուցվածքի և կոնսենսուսային լուծման»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ ռուսական կողմը շարունակում է մեծ ուշադրությամբ հետևել իրադրությանը: