ԱՄՆ-Չինաստան առեւտրային հակամարտության առաջին պտուղները

Your browser doesn’t support HTML5

Այսօր, երբ Միացյալ Նահանգներն ու Չինաստանը ընդհանուր լեզու չեն գտնում շուկայում իրենց տեղի, սեփականության իրավունքի ու առեւտրին վերաբերող այլ հարցերի շուրջ, սովորական քաղաքացիները ուզում են իմանալ, թե այս ամենն ինչ ազդեցություն է ունենալու իրենց ամենօրյա կյանքի վրա:

Չինաստանն արդեն սակագներ է դրել ԱՄՆ-ից ներմուծվող մրգեղենի, ընդեղենի, խոզի մսի եւ այլ ապրանքների վրա: Պեկինի այս շուկայում դեռեւս մեծ ազդեցություն այս ամենը չի գործել, սակայն գների բարձրացումը հեռու չէ հորիզոնից:

Ինչպես գնորդներն են ասում, թանկացման դեպքում իրենք այլեւս չեն գնի ամերիկյան արտադրանք: Վաճառողներն էլ գտնում են, որ իրենք էլ չեն վաճառի ամերիկյան ապրանքներ:

Չինաստանի իշխանությունները պարբերաբար են հայտարարել, որ պատրաստ են մինչեւ վերջ պայքարել, եթե Վաշինգտոնը շարունակի Չինաստանից ներկրող 1,300 ապրանքատեսակների վրա սակագներ սահմանելու իր մտադրությունը:

Եթե Միացյալ Նահանգներն առաջ տանի սակագների իր այս որոշումը, Չինաստանում շատերն են ասում, որ կգնեն այլ երկներից ներմուծվող, կամ էլ հայրենական արտադրանք:

‘’Չինաստանն այլեւս չի կաղում, ինչպես առաջ: Այնպես որ, կարող է արտադրել այն, ինչն անհրաժեշտ է ժողովրիդին, ասում են անցորդներն ու ավելացնում, որ ԱՄՆ-ի վրա հույս դնելու կարիք իրենք չունեն:

Սակայն ‘’Ամերիկայի Ձայն’’-ի հարցերին պատասխանող չինացիներից միայն շատ քչերը գիտեին ԱՄՆ-ում գործող չինական ընկերությունների եւ Չինաստանում գտնվող ամերիկյան ընկերությունների միջեւ առկա ճեղքվածքի մասին: Սրա մասին լավ գիտեն տնտեսագետները, որոնց վերջնական խոսքը հաշվի առնելով է, որ Վաշինգտոնը պիտի կայացնի վերջանակ որոշում: