Հետխորհրդային Ադրբեջանի նորընտիր նախագահը

Azerbaijan Election

Ալիևը ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 80-ից ավելի տոկոսը: Եվրոպական կառույցների դիտորդները նախատեսում են հրապարակել իրենց զեկույցը:

Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 12-ին թևակոխեց իր պաշտոնավարման 4-րդ շրջանը:

Ըստ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Ալիևն ապրիլի 11-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 86,03%-ը:

Նշենք, որ Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել և հարցականի տակ էին առել անցած ընտրությունների օրինականությունը, ինչպես նաև՝ հայտնել հավաքների և մամուլի ազատության սահամանափակման մասին:

Մինչ եվրոպական կառույցների դիտորդները նախատեսում են հրապարակել իրենց զեկույցը՝ չորեքշաբթի օրը անցկացված ընտրություններում քվարկելուց անմիջապես հետո Ալիևը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի քաղաքացիներին `իր վարչակազմի ձեռքբերումների և հաջողությունների օգտին քվեարկելու համար:

Երկու սահմանադրական բարեփոխումների միջոցով իր իշխանությունը ամրապնդած Ալիևի կողմնակիցները Բաքվի կենտրոնական փողոցներում տոնում էին նրա հաղթանակը:

Արևմտյան փորձագետների կարծիքով՝ թեև նավթով հարուստ հետխորհրդային Ադրբեջանին հաջողվել է բարգավաճել անկախացումից հետո՝ նավթի գների համաշարհային անկումը բացասաբար է ազդել Ադրբեջանի տնտեսության վրա: