«Չափազանց լավատես չէի լինի»․ Լավրովը չի տեսնում ԼՂ հակամարտության արագ կարգավորման հնարավորություն

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Երևանում կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերությունների գրեթե ամբողջ շրջանակը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հատուկ լավատեսություն չի հայտնել, և ուրվագծել է երկարատև բանակցային գործընթացի շարունակման հեռանկար՝ կապված խնդրի բարդության հետ․ «Մենք կվերլուծենք ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մեր գործընկերների կարծիքները եւ կփորձենք ակտիվ ջանքեր գործադրել՝ կարգավորման հասնելու համար: Չափազանց լավատես չեմ կարող լինել, ցավոք սրտի, և կարծում եմ, որ հակամարտությունն արագ չի լուծվի. խնդիրը բարդ է»:

Նա ասաց, որ Բաքվում կայացած ասուլիսում արդեն նշել է որ խնդրի կարգավորման բոլոր բաղադրիչներն առկա են: Բաղադրիչները ներառված են բազմաթիվ փաստաթղթերում, որոնք ի պահ էին հանձնված ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին: Այդ բաղադրիչները ամրագրված են, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներ, դրանք սեղանին են՝ ամբողջությամբ։ Այդ բաղադրիչները մեկ փաթեթի մեջ են, և շատ դժվար է վերցնել բաղադրիչներից մեկը երկուսը կամ երեքը ու ասել՝ եկե՛ք այս հիմքի վրա պայմանավորվենք, որովհետև այդ դեպքում հավասարակշռողությունը դուրս է մնում, այդ դեպքում չի լինի այն արդունքը, որին բոլորս մտադիր ենք հասնել։

Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ ղարաբաղյան խնդիրը բարդ է, և բանակցությունները շուտ չեն ավարտվի:

«Մենք մեր հայ գործընկերներին ծանոթացրել ենք այդ թեմայով բանակցությունների բովանդակությանը, որը մեր պատվիրակությունը երկու օր առաջ անցկացրել է Բաքվում»,- ասաց Լավրովը: Ռուսաստան, նրա խոսքերով, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ շարունակելու է կողմերին աջակցություն տրամադրել խնդրի կարգավորմանը նպաստող պայմանների ստեղծման հարցում:

Հարց հնչեց, թե ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ Բաքվում հանդիպումների ընթացքում պարոն Լավրովի և Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույտ կարգավորելու իր ձգտման մասին։ Եթե Հայաստանում ևս առկա է նույնանման ցանկություն, ապա ինչու՞մն է խնդիրը։ Ո՞րն է պատճառը:

Էդվարդ Նալբանդյանի խոսքով, « Խնդիրը նրանում է, որ խոսքերը գործից չտարբերվեն: Ի՞նչ է տեղի ունենում։ Ձեզ հիշեցնեմ կարգավորմանն ուղղված ամբողջ գործընթացի մի քանի այդպիսի փուլ։ Կազան. մենք նախքան Կազանը երեք-չորս անգամ հանդիպել էինք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով, որպեսզի համաձայնեցնեինք հիմնական սկզբունքների տեքստը, որը հետագայում պետք է ներկայացնեինք նախագահներին։

Եվ գագաթաժողովից անմիջապես առաջ, նույնիսկ ոչ թե անմիջապես, այլ տասն օր առաջ, մենք ստացանք, ինչպես և մենք պայմանավորվել էինք, ուղեկցող նամակը, այդ թվում և տեքստերը, որտեղ մեր միջնորդի՝ Ռուսաստանի արտգործնախարարի կողմից պարզ գրված էր, որ ինչպես և պայմանավորվել էինք, տեքստում փոփոխություններ չեն մտցվելու։

Սակայն, ինչպես գիտեք, դրա մասին մենք բազմիցս ասել ենք, որ ադրբեջանցիները Կազան եկան տասը, իրականում նույնիսկ տասներկու փոփոխություններով։ Այսինքն, պայմանավորվածություններից հետքայլ կատարեցին:

Բայց դա առաջին անգամը չէր։

Հարց. Հարցս գործընկերոջս հարցի շարունակությունն է: Ասացեք խնդրեմ, երեկվա, այսօրվա բանակցությունների արդյունքում հաջողվե՞ց արդյոք գոնե որոշ ոչ մեծ հարցերում առաջ գնալ հակամարտության կարգավորման շուրջ որոշման նախապատրաստման հարցում: Եվ քանի որ դեկտեմբերին Վիեննայում պետք է կայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, արդյո՞ք որևէ նյութ պատրաստ կլինի այդ ժամանակ, որևէ փաստաթուղթ:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, թե ինքը այս պահի դրությամբ չունի տեղեկություններ, թե դեկտեմբերին կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: «Սա առաջին հերթին: Երկրորդը, ինչ վերաբերում է ինչ-որ բեկման, բեկման մասին չի գնում խոսքը: Այստեղ, Երևանում նախորդ անգամ մեկ շաբաթ առաջ մամուլի ասուլիսին ես ասում էի, որ դժվար է այստեղ հեծանիվ հորինել: Կարգավորման հիմնական սկզբունքները, հիմնական տարրերը սեղանին են և կան մշակումներ, կան աշխատանքային փաստաթղթեր. այդ ամենը դրված է սեղանին: Մենք բանակցություններ ենք վարել, շատ երկար, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ: Ադրբեջանն ասում է, որ մեզ անհրաժեշտ չէ բանակցություններ վարել հիմնական սկզբունքների շուրջ: Իսկ Դուք ասում եք «ինչ-որ բեկում»: Ահա թե ինչի մասին է խոսքը գնում:

Սակայն, չնայած Ադրբեջանի այսպիսի, մեղմ ասած, ոչ կառուցողական դիրքորոշմանը, իհարկե, անհրաժեշտ է շարունակել բանակցությունները, քանի որ բանակցային գործընթացին այլընտրանք չկա: Անհրաժեշտ է շարունակել բանակցությունները, և Հայաստանը մտադիր է համանախագահների հետ ամենակառուցողական կերպով հանդիպել, և մենք երբևէ չենք հրաժարվել նախարարների, նախագահների մակարդակով հանդիպումներից:»:

Եվ այսպես ԵԱՀԿ միսկի խումբը աշխատում և համագործակցում է։ Լավրովը դեռ երեկ, բաքվում ելույթ ունենալով, հայտարարել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը չի տուժել երկու երկրների հարաբերությունների ընթացիկ վիճակից: