Դոնալդ Թրամփը պատրաստվում է խստացնել կամ անվավեր ճանաչել Իրանի հետ «միջուկային գործարքը»

Your browser doesn’t support HTML5

Միացյալ Նահանգների նոր վարչակազմը պատրաստվում է վերանայել Իրանի հետ «միջուկային գործարքը», որը կնքվել էր դեռեւս նախագահ Բարաք Օբամայի օրոք: Դոնալդ Թրամփի այս հայտարարությունը սակայն անհանգստացրել է եվրոպացի դաշնակիցներին, ովքեր ֆինանսապես շահագրգռված են Իրանի հետ գործարքի շարունակման մեջ: