ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի բնակչությունը պատրաստվում է դիմակայել Ատլանտյան օվկիանոսում ձևավորված «Իրմա» անվանումով նոր փոթորիկին: Ըստ ԱՄՆ-ի Փոթորիկների կանխարգելման ազգային կենտրոնի՝ Իրման կհասնի Ֆլորիդա գալիք շաբաթ կամ կիրակի:
«Կարծում եմ դեռևս վաղ է որևէ բան ասել, սակայն ժամանակն է պատրաստվել»,- ասում է Ֆլորիդայի բնակիչ Օվայդ Վալը:
«Նախապատրաստվենք վատագույնին, ու եթե ոչ մի վատ բան տեղի չունենա, ապա լավ ժամանակ կանցկացնենք, երբ փոթորիկը ավարտվի»,- նշում է Ֆլորիդայի մեկ այլ բնակիչ Ջո Շվարցը:
Փորձագետների կարծիքով փոթորիկն անմիջականորեն սպառնում է Պուերտո Ռիկո ու Վըրջըն Այլընդ կղչիներին: Փոթորիկի վերաբերյալ զգուշացումներ է ուղարկվել նաեւ Լիուորդի կղզիներ: Այս պահին «Իրմա» փոթորիկի հզորությունը գտնվում է չորրորդ մակարդակի վրա: