Հոլիվուդի «Փառքի ծառուղում» տեղի է ունեցել նշանավոր շանսոնյե Շառլ Ազնավուրի անվանական աստղի բացման արարողությունը

Your browser doesn’t support HTML5

Սա 2618-րդ աստղն էր աշխարհահռչակ արտիստների «Փառքի ծառուղում»: Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային 180 մլն ձայնասկավառակ է վաճառել: Ազնավուրը մշտապես հպարտանում է իր հայկական ծագմամբ։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար Հայաստան», «Նրանք ընկան», «Քնքուշ Հայաստան» երգերը։