Դաեշ-ը կատաղի դիմադրույուն է ցուցաբերում Ռաքքայի համար մղվող մարտերում

FILE - Damaged buildings are pictured during the fighting with Islamic State's fighters in the old city of Raqqa, Syria, Aug. 19, 2017.

ԱՄՆ-ի աջակցության ներքո գտնվող Սիրիական դեմոկրատական ուժերի զորամիավորումները հարձակման են անցնում Դաեշ-ի փաստացի կենտրոն հանդիսացող Ռաքքայի կենտրոնական շրջանների ուղղությամբ: Դրա մասին հայտնի է դարձել սոցիալական կայքում տեղադրված Դեմոկրատական ուժերի տեսանյութից:

Տեսանյությում մարտեր են ընթանում Ռաքքայի Ռաշիդի շրջանում, ուր դեմոկրատական ուժերի զինյալները կրակում են Դաեշ-ի դիրքերի ուղղությամբ: Սիրիական դեմոկրատական ուժերի հրամանատարությունը տեղեկացնում է, որ հարձակումը ընթանում է դանդաղ, քանի որ Դաեշ-ն ակտիվորեն կիրառում է դիպուկահարներ և մահապարտներ, ինչպես նաև արգելում է խաղաղ բնակչությանը լքել ռազմական գործողությունների գոտին:

Դաշնակից զորքերն օգնում են Սիրիական դեմոկրատական ուժերին օդային ռմբակոծումների և հատուկ ջոկատայինների միջոցով: Ռաքքայի համար մարտերը սկսվել էին դեռևս հունիս ամսին: Զուգահեռ, Դաեշ-ի դեմ կռիվներ էին ընթանում Մոսուլ քաղաքի համար:

ՄԱԿ-ը դիմել է հակամարտող կողմերին՝ կոչ անելով ժամանակավոր զինադադար հաստատել՝ շուրջ 20 հազար խաղաղ ազգաբնակչություն ռազմական գոտուց դուրս բերելու համար: Վերջիններս հայտնվել են փակուղում և չեն կարողանում լքել Ռաքքան: Միևնույն ժամանակ ՄԱԿ-ը կոչ է արել դաշնակից ուժերին զերծ մնալ օդային ռմբակոծումներից, որոնց արդյունքում կան բազմաթիվ զոհեր