ԱՄՆ-ի կոնգրեսականը հորդորում է խոսել Հյուսիսային Կորեայի հետ

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի սենատոր Էդուարդ Մարքին ասում է, թե կանխարգելիչ որեւէ պատերազմ չի կարող վերացնել Հյուսիսային Կորեայի միջուկային հրթիռների հետ կապված սպառնալիքը։ Նրա խոսքերով, Փհենյանի հետ երկխոսություն սկսելն ԱՄՆ-ի համար չի նշանակի իր դիրքերի զիջում։

Սենատորի գլխավորությամբ կոնգրեսականների մի պատվիրակություն է գտնվում Հարավային Կորեայի մայրաքաղաքում, երբ Կորեական թերակղզում բարձր է մնում լարվածությունը։

՝՝Հյուսիսի հետ բանակցելը դիրքերի զիջում չի նշանակում՛՛, ասել է սենատորը, ավելացնելով, որ այն այս թերակղզին միջուկազերծելու հարցում համաձայնության գալու միակ ուղին է։ Նրա խոսքերով, հարկավոր է ապացուցել, որ այս տարածաշրջանում ամերիկյան ուժերի ներկայությունը ոչ թե ագրեսիայի դիմելու, այլ որեւէ ագրեսիա կասեցնելու նպատակ ունի։

Հիշեցնենք, որ վերջեւս ծայրահեղ կերպով սրվեց իրադրությունը, երբ Հյուսիսային Կորեան հայտարարեց, թե մտադիր է հրթիռային հարված հասցնել ԱՄՆ-ի տարածք համարվող Գուամի կղզուն։ Ավելի ուշ Փհենյանը հետ կանգնեց այդ քայլից, երբ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարեց, թե Գուամի դեմ որեւէ հարձակում կստանա համապատասխան հարված։