Տոյոտան և Մազդան միասնաբար ավտոմեքենա կարտադրեն ԱՄՆ-ում

FILE - Toyota Motor Corp. President Akio Toyoda, left, and Mazda Motor Corp. President Masamichi Kogai pose for photographers before a press conference in Tokyo, May, 13, 2015. The Japanese automakers are partnering in electric vehicles with a deal expect

Ավտոարդյունաբերության ոլորտի հսկաներ «Տոյոտա» և «Մազդա» ընկերությունները պատրաստվում են 1,6 միլիարդ դոլար ներդնել՝ ԱՄՆ-ում ավտոմեքենա արտադրող գործարան հիմնելու համար: Այս ընկերություններն ակտիվորեն ներգրավված են էլեկտրական ավտոմեքենաների արտադրության ոլորտում և կմիավորեն իրենց ջանքերն այս ասպարեզում:

Նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում ողջունել է ընկերությունների որոշումը և ընդգծել, որ այս ներդրումը 4 հազար նոր աշխատատեղեր կստեղծի ԱՄՆ-ում:

Գործարանը կսկսի լիարժեք գործել 2021 թվականից: Երկու ընկերությունները, որոնք մրցակիցներ են, համապատասխանաբար կիսել են պարտավորություններն ու ակնկալվող շահույթը: Գործարանը նախատեսում է տարեկան արտադրել 300 հազար ավտոմեքենա:

Այս տեղեկությունը մեծ ոգևորությամբ կընդունվի նախագահ Թրամփի կողմնակիցների շրջանում: Նախագահը տեղական արտադրության զարգացման մեծ ջատագովն է: Նախկինում նա իր թվիթերյան էջում կոշտ քննադատության էր ենթարկել «Տոյոտա» ընկերության ծրագրերը՝ Մեքսիկայում նոր գործարան կառուցելու վերաբերյալ՝ սպառնալով այդ դեպքում մեծացնել ներկրման մաքսային բեռը: