Մասամբ վերականգնվեց մահմեդական քաղաքացիների ԱՄՆ մուտքը արգելափակող հրամանագիրը

People leave the Supreme Court in Washington, June 26, 2017, as justices issued their final rulings for the term.

ԱՄՆ-ը նախատեսում է մահմեդական 6 երկրների քաղաքացիների համար մշակել վիզա ստանալու նոր ընթացակարգ: Դա վերաբերվելու է մահմեդական այն 6 երկրների քաղաքացիներին, ում մուտքը երկիր արգելափակվել էր նախագահի հրամանագրով:

Այս որոշումն առաջ է քաշվել այն օրերին, երբ ԱՄՆ-ի գերագույն դատարանը մասամբ վերականգնել է դատարանի ստորին ատյանների որոշումը՝ նախագահի հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու մասին:

Գերագույն դատարանը սակայն չի մանրամասնել, թե որոնք են ընդունելի հարաբերությունների աստիճանը:

Associated Press և Reuters գործակալությունների հաղորդմամբ, ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ուղեցույց է տրամադրել իր հյուպատոսարանների աշխատակիցներին, թե ինչպիսի ընթացք տալ Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի, Իրանի ու Եմենի քաղաքացիների՝ վիզա ստանալու դիմումներին: Հաղորդվում է, որ նոր կանոնակարգն ուժի մեջ է մտնելու հինգշաբթի օրվա ժամը 8-ից:

Ծնողը, երեխան, ամուսինը, քույրը կամ եղբայրը, ինչպես նաև երեխաների ամուսինները դիտարկվում են որպես մոտիկ հարազատներ: Ընտանիքի այլ անդամներն արդեն դիտարկվում են երկրորդական և հիմք չեն հանդիսանում հայցադիմումի բավարարման համար:

Գործարարությամբ զբաղվող քաղաքացիները պետք է ունենան օրինական գրանցված ընկերություններ, որոնք չպետք է հետապնդեն վիզա ստանալու նպատակ:

Ամերիկյան մի շարք փաստաբաններ ասում են, որ վերոհիշյալ երկրներից իրենց հաճախորդները շարունակում են մնալ անորոշության մեջ: Փաստաբանները պատրաստ են համապատասխան օգնություն ցուցաբերել այդ քաղաքացիներին միջազգային օդանավակայաններում: