Ջորջիա նահանգի խորհրդարանական ընտրությունները քննություն են հանրապետականների համար
Your browser doesn’t support HTML5
Ջորջիա և Հարավային Կարոլինա նահանգներում վաղը կանցկացվեն հատուկ ընտրություններ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի տեղերի համար: Եթե Հարավային Կարոլինայում սպասվում է հանրապետական թեկնածուի հաղթանակը, ապա Ջորջիայի ընտրություններում ակնկալվում է դժվարին պայքար հանրապետական և դեմոկրատ թեկնածուների միջև: