Արդյո՞ք նախագահ Թրամփը խախտել է օրենքը

From left, former FBI Director Robert Mueller, named special prosecutor to the investigation of Russia's involvement in the 2016 U.S. presidential election, and President Donald Trump.

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության գործով հատուկ խորհուրդը ստացել է ավելի լայն լիազորություններ՝ հետաքննելու, թե արդյոք նախագահը խախտել է օրենքը:

Դրա մասին վկայում են Washington Post, New York Times and Wall Street Journal պարբերականները՝ հենվելով անանուն աղբյուրի վրա:

Ըստ թերթերի՝ հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլերը ծրագրում է հարցաքննել Հատուկ ծառայության տնօրեն Դեն Քոթսին, Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Մայքլ Ռոջերսին և նախկին տնօրեն Ռիչարդ Լեդջեթին:

Washington Post-ի և Wall Street Journal-ի հաղորդմամբ Լեդջեթի պատրաստած զեկույցում նկարագրված է, թե ինչպես նախագահ Թրամփը զանգահարել է Քոթսին և խնդրել նրան հայտարարել, որ իր նախընտրական թիմը որևէ առնչություն չունի Ռուսաստանի հետ:

The Post-ը նաև հաղորդում է, որ Թրամփը նմանատիպ խնդրանքով զանգահարել է Ռոջերսին:

Մյուլերը նշանակվել է գործի հատուկ հետաքննող անցած ամիս այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը հեռացրեց Ջեյմս Քոմիին Դաշնային հետաքննությունների բյուրոյի ղեկավարի պաշտոնից: Քոմին ղեկավարում էր Ռուսաստանի միջամտության հետ կապված հետաքննությունը:

Հանդես գալով Սենատում հանձնոժողովի առջև՝ Քոմին հայտնել է, որ մի քանի անգամ մասնավոր զրույցներ է ունեցել Թրամփի հետ ինչպես առանձին հանդիպումների, այնպես էլ հեռախոսազրույցների միջոցով: Նա համոզմունք է հայտնել, որ Թրամփը փորձում էր նրան համոզել դադարեցնելու հետաքննությունը գեներալ Մայք Ֆլինի նկատմամբ: