Բասկետբոլային նախկին աստղ Դենիս Ռոդմանը պատրաստվում է այցելել Հյուսիսային Կորեա: Դեպի Փհենյան ճանապարհին Պեկինի միջազգային օդանավակայանում նա շրջապատված է լրագրողներով:
«Դուք այստեղ որպես անհատ քաղաքացի: Խոսել եք արդյոք նախագահ Թրամփի հետ»,- հարցնում է լրագրողներից մեկը:
«Համոզված եմ, որ նա ուրախ է, որ ես այստեղ եմ ու փորձում եմ ավարտին հասցնել այն, ինչն անհրաժեշտ է երկուսիս»,- ասում է Ռոդմանը:
«Եվ ի՞նչ եք փորձում ավարտին հասցնել»
«Ուղղակի փորձում եմ բացել դուռը: Ուղղակի բացել այն: Այսքանը»
Չորս ԱՄՆ-ի քաղաքացիներ այս պահին ազատազրկված են Հյուսիսային Կորեայում, որոնց թվում է 22 ամյա ուսանող Օտտո Վորմբիերին, ով 2016 թվականի հունվարին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ քարոզչական պաստառի գողության փորձի համար:
Նախկին բասկետբոլային աստղն ասել է լրագրողներին, որ նա մի գուցե կարող է ինչ-որ բանի հասնել:
56 ամյա նախկին բասկետբոլիստն այցելել է Հյուսիսային Կորեա առնվազն 4 անգամ և ընկերական հարաբերություններ հաստատել երկրի երիտասարդ բռնապետ Կիմ Ջոնգ Ունի հետ, ով բասկետբոլի մեծ սիրահար է, հատկապես Չիկագո Բուլս բասկետբոլային թիմի, ուր 1990-ականներին հանդես էր գալիս Ռոդմանը:
Ռոդմանը ջերմորեն Կիմ Ջոնգ Ունին անվանում է «մարշալ», ինչպես նաև «շատ լավ երեխա»: Նրա վերադարձը Հյուսիսային Կորեա որպես անհատ քաղաքացի, ինչը մտահոգությունների ալիք է բարձրացրել, քանի որ նման մոտեցումը կարող է փորձել բռնապետի դրական կերպար կերտել հասարակության մեջ:
Սակայն բասկետբոլիստը նաև լավ հարաբերությունների մեջ է նախագահ Թրամփի հետ, երկու անգամ մասնակցել է վերջինիս հեռուստաշոուին, իսկ նախընտրական շրջանում աջակցել Թրամփին թվիթերյան իր էջում: