ԱՄՆ-ը ներգրավվում է Չինաստանին ընդդեմ Հյուսիսային Կորեայի վարչակարգի

U.S. Secretary of State Rex Tillerson (R) speaks next to U.N. Secretary-General Antonio Guterres during a Security Council meeting on the situation in North Korea at the United Nations (U.N.) in New York, April 28, 2017.

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասում է, որ Միացյալ Նահանգների ռազմավարությունը Հյուսիսային Կորեայի հարցի վերաբերյալ ներառում է Չինաստանի ներգրավվումը՝ Փհենյանի վրա ճնշում գործադրելու համար:

Նա ասում է, որ Հյուսիսային Կորեան վերածվել է սպառնալիքի ոչ միայն ԱՄՆ-ի և տարածաշրջանի այլ երկրների, այլ նաև Չինաստանի համար:

«Հյուսիսային Կորեայի վարչակարգը պետք է վերանայի իր մոտեցումները, որպեսզի մենք սկսենք բանակցել նրանց հետ: Ուստի մենք սկսել են աշխատել Չինաստանի հետ: Նախկինում գերիշխում էր այն կարծիքը, որ Չինաստանը սահմանափակ գործողությունների կդիմի: Այժմ մենք կստուգենք, թե որքանով ենք նրանք պատրաստ՝ օգնելու մեզ վերացնել այս սպառնալիքը, որը սպառնալիք է ոչ միայն մեզ համար, ամբողջ տարածաշրջանի, այլ նաև Չինաստանի համար»,- ասում է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Թիլերսոնը հայտնել է, որ Չինաստանը զգուշացրել է Հյուսիսային Կորեային, որ եթե նրանք չդադարեցնեն միջուկային փորձարկումները, Չինաստանը պատժամիջոցներ կսահմանի ընդդեմ Փհենյանի:

«Կարծում եմ Չինաստանը ցանկանում է համագործակցել մեզ հետ: Հուսամ, որ այդպես է: Կարծում եմ նրանք կարևոր դեր ունեն՝ վարչակարգի դիրքորոշումը հետագա բանակցությունների հարցում փոխելու համար»,- ասում է Թիլերսոնը:

Չինաստանը բազմիցս կոչ է արել Հյուսիսային Կորեային դադարեցնել միջուկային փորձարկումները, սակայն այն նաև դեմ է հանդես եկել առանց ՄԱԿ-ի լիազորությունների միակողմանի պատժամիջոցների կիրառմանը: Հունվարին Չինաստանը դադարել է ածուխ գնել Հյուսիսային Կորեայից՝ հետևելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևին:

Թրամփի վարչակազմն ընդգծում է, որ այս հարցում դիտարկում է բոլոր տարբերակները ներառյալ ռազմական միջամտությունն ընդդեմ Հյուսիսային Կորեայի, որը սպառնում է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին: