Վաշինգտոնահայությունը կազմակերպել էր բողոքի ցույց Թուրքիայի դեսպանության առջև

Your browser doesn’t support HTML5

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության առջև կայացավ ավանդական դարձած բողոքի ցույցը, որը կազմակերպել էին տեղի ամերիկահայ կազմակերպությունները: Ցուցարարները պահանջում էին Թուրքիայի և Միացյալ Նահանգների իշխանություններից ճանաչել Հայոց ցեղասպանությունը: