Նախագահ Թրամփը կրկին խոստացել է վերացնել ԴԱԵՇ-ը

U.S. President Donald Trump is welcomed as he speaks to commanders and coalition representatives during a visit to U.S. Central Command and U.S. Special Operations Command at MacDill Air Force Base in Tampa, Florida, Feb. 6, 2017.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆլորիդայի Մաքդիլ օդային ռազմաբազայում երկուշաբթի օրը ունեցած իր ելույթի ընթացքում խոստացել է վերացնել ծայրահեղ իսլամական ահաբեկչությունը: Նա նաև խոսեց ամերիկյան բանակի հզորացման ու դաշնակիցների հետ հարբերությւոնների մասին:

«Մենք աննախադեպ ֆինանսական ներդրումներ կանենք ԱՄՆ-ի զինված ուժերի մեջ և ցույց կտանք, որ Ամերիկան նրանց հետ է, ովքեր պաշտպանում են ազատությունը: Մենք միշտ կանգնած ենք ձեր մեջքին ամեն ժամ, ամեն օր: Դա նշանակում է նաև, որ մեր դաշնակիցները պետք է վճարեն իրենց մասնաբաժինը: Դա անարդար էր մեր նկատմամբ: Մենք աջակցում ենք ՆԱՏՕ-ին, սակայն ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պետք է ունենան իրենց ներդրումը ՆԱՏՕ-ում, որը շատերը խուսափում էին անել նախկինում»,-ասում է նախագահ Թրամփը:

Նույն օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսն ասել է, որ ԴԱԵՇ-ը կորուստներ է կրում Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում և Սիրիայում, իսկ նրա ֆինանսավորման աղբյուրները նվազել են: Սակայն ՄԱԿ-ի ղեկավարը Անվտանգության խորհրդին տեղեկացրել է նաև, որ ԴԱԵՇ-ը նոր ռազմավարություն է որդեգրել ու խուսափելով ուղիղ բախումներից՝ տեղափոխվում է հակամարտության գոտիներից ավելի հեռու վայրեր, օրինակ Աֆրիկա: Նա նաև հայտարարել է, որ ԴԱԵՇ-ի հարձակումների հավանականությունը Եվրոպայում, օդանավերի և օդանավակայանների վրա բավականին բարձր է:

Ահաբեկչության խնդրի փորձագետները կարծում են, որ ԴԱԵՇ-ը չի կարող պահպանել իր դիրքերը երկարաժամկետում՝ անգամ հաշվի առնելով նրա պայքարի դաժան մեթոդները: Սակայն միևնույն ժամանակ ըստ փորձագետների ԴԱԵՇ-ի վերացումը չի բերելու ծայրահեղ իսլամական ահաբեկչության դեմ վերջնական հաղթանակի, քանի որ կարող են ի հայտ գալ նոր ահաբեկչական խմբեր:

Դրա վառ ապացույցն է Ալ Քայիդա ահաբեկչական խմբի թուլացումը և դրա փոխարեն ԴԱԵՇ-ի ձևավորումն ու դիրքերի ամրապնդումը ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ աշխարհում: