Հալեպը մի քանի ժամից կազատվի ապստամբ ուժերից

Your browser doesn’t support HTML5

Արեւելյան Հալեպում պատսպարված ապստամբները պիտի վայր դնեն զենքը ու հեռանան քաղաքից՝ խուսափելու համար լուրջ հետեւանքներից, ասել է Սիրիայի բանակի մամլո ծառայության ղեկավարը։

՝՝Նրանց առջեւ դրված են ընտրություն կատարելու սահմանափակ տարբերակներ, կամ պիտի հանձնվեն, կամ պիտի մեռնեն, ասել է գեներալ Սամեեր Սուլեյմանը, խոսելով Դահրաթ Ավաթից։

Սուլեյմանի խոսքերով, բանակը Հալեպում վերջնական հաղթանակի մասին հայտարարությամբ հանդես կգա ամենաուշը չորեքշաբթի օրը։

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանորդ Վիտալի Չուրկինի խոսքերով էլ, ձեռք է բերվել ապստամբ ուժերի հեռացումն ապահովելու մասին համաձայնություն, ինչն ի կատար պիտի ածվի մի քանի ժամվա ընթացքում։

Ավելի վաղ ստացվել էին հաղորդագրություններ այն մասին, որ Սիրիայի բանակի զինվորականները Հալեպի արվարձաններից մեկում իրականացրել են 82 քաղաքացիների մտածված սպանություններ։

Սիրիայի բանակը հերքում է սպանությունների, ինչպես նաեւ գերիներին տանջամիջոցների ենթարկելու մասին լուրերը։ Սիրիայի կառավարության դաշնակից Ռուսաստանն էլ հայտարարել է, որ ապստամբներն են, որ մոտ 1ՕՕ հազար քաղաքացիների օգտագործում են որպես մարդկային վահան։