Ռուսաստանը զրկվել է Պարալիմպիկ խաղերին մասնակցելու իրավունքից

Your browser doesn’t support HTML5

Միջազգային Պարալիմպիկ խաղերի հանձնաժողովը կիրակի օրը կայացրեց եկող ամիս Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք Պարալիմպիկ խաղերից Ռուսաստանի ամբողջ թիմին զրկելու մասին որոշում։ Պատճառը դոպինգի լայն կիրառման փաստն է, որը, ըստ հանձնաժողովի, ՝՝աղտոտել է՛՛ այս երկրի մարզական աշխարհը։

Հանձնաժողովի նախագահ Ֆիլիպ Քրեյվընն ասել է, թե Պարալիմպիկ խաղերի ռուս մարզիկները դարձել են ՝՝այդ երկրի կառավարության խեղված համակարգի մաս՛՛։

Ռուսաստանն անմիջապես հայտարարել է, թե իր մարզիկներին զրկելու մասին որոշումը բողոքարկելու է Սպորտի արբիտրաժային դատարանում։

Միջազգային Պարալիմպիկ խաղերի հանձնաժողովը ռուս պարալիմպիկ մարզիկներին զրկելու մասին որոշումը կայացրել է՝ հենվելով ՝՝Դոպինգը՝ Ռուսաստանում՛՛ զեկույցի վրա։ Անցյալ ամիս հրապարակված այս զեկույցի համաձայն, պարալիմպիկ մարզիկների շրջանում տարածված է դոպինգի կիրառումը։ Նույն զեկույցի համաձայն էին Ռուսաստանի Օլիմպիական թիմի որոշ մարզիկներ զրկվել Ռիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից։