Կալիֆոռնիայում անտառային հրդեհենրը հազարավոր մարդկանց ստիպում են լքել իրենց տները: Ուեսթ Հիլսում գտնվող Բիգ Սըրի տարածքում հրդեհը կործանել է ավելի քան 6 տուն իսկ Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող Սանթա Քլարիտա հովտում՝ 18 շենք:
Արագ տարածվող կործանիչ հրդեհը արագորեն մոտենում է դեպի Լոս Անջելես: Ուժեղ քամին, բարձր ջերմաստիճանը և տարիներ շարունակ երաշտի մատնված անտառները միայն նպաստում են հրդեհի տարածմանը:
Բնական անտառների հրշեջ ջոկատի ղեկավար Ռոբերտ Գարսիայի խոսքերով, ավելի քան 900 մարդ արդեն մի քանի օր է ինչ պայքարում է հրդեհի դեմ:
«Մենք շարունակելու ենք գնահատել իրավիճակը՝ օգտագործելով գիշերային ինքնաթիռներ և մեր գործընկերների հետ փորձելու ենք զսպել հրդեհը այն տարածքներում, որտեղ այն փոքր ինչ հանդարտվել է»:
Սա արդեն հաջորդական 5րդ տարին է ինչ Կալիֆոռնիայում երաշտի պայմաններ են: Հրդեհին նպաստող եղանակային այս իրավիճակում, տեղական ոստիկանությունը պատրաստվում է էվակուացնել ավելի քան 4500 տների բնակիչների:
Your browser doesn’t support HTML5
California Fire