Լրագրողների դեմ բռնություններն աշխարհում ավելանում են

Your browser doesn’t support HTML5

Սրանից 25 տարի առաջ աշխարհի պետությունները հայտարարեցին, որ տեղեկատվության ազատությունը մարդու հիմնարար իրավունքների մաս է կազմում։ Սակայն այսօր, այդ հռչակագրից 25 տարի անց մեծաթիվ լրագրողներ են հայտնվում պետական գրաքննության ներքո, ենթարկվում բռնությունների, հաճախ՝ ձերբակալվում, երբեմն էլ նույնիսկ՝ հատուցում սեփական կյանքով։