Հյուսիսային Կորեայի խափանված հրթիռը, նախկինում երբևէ չէր գործարկվել

Ուրբաթ օրը Հյուսիասյին Կորեայի առաջին նախագահ Քիմ Իլ Սունգի ծննդյան տարեդարձը նշելու միտումով արձակված հրթիռի գործարկումը խափանվել է:

Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի արգելքներն ակնհայտորեն անտեսելով՝ Հյուսիսային Կորեան շարունակում է անընդհատ հրթիռներ գործարկել:

ԱՄՆ-ի Հյուսիս-ամերիկյան օդային տարածքի պաշտպանության ռազմավարական հրամանատարությունը ինչպես նաև Հարավային Կորեայի գլխավոր շտաբը տեղեկացնում են, որ իրենց տվյալների համաձայն, ուրբաթ օրը արևելյան ափի մերձակայքում Հյուսիսային Կորեան հրթիռի գործարկման անհաջող փորձ է կատարել:

ԱՄՆ-ի Հյուսիս-ամերիկյան օդային տարածքի պաշտպանության հրամանատարի խոսքերով, ամերիկյան ուժերը պատրաստ են հակազդել Հյուսիսային Կորեայի հրթիռների գործարկման ունակությանը:

Սակայն վերլուծաբանների խոսքերով, ուրբաթ օրը Հյուսիսային Կորեայի բալեստիկ հրթիռ գործարկելու անհաջող փորձը ռազմական խափանում չէ, ինչպես դա կարող է թվալ: Նրանց խոսքերով, դա առաջատար միջուկային զենք զարգացնելու առաջընթացի բնականոն գործընթաց է:

Վերլուծաբանները ենթադրում են, որ անհաջող արձակված հրթիռը միջին հեռահարության բալեստիկ հրթիռ էր, որը նախկինում երբևէ չէր գործարկվել:

Սպասվում էր, որ Հյուսիային Կորեան ուրբաթ օրը երկրի ներկայիս առաջնորդ Քիմ Յոնգ Ունի պապ և երկրի առաջին նախագահ Քիմ Իլ Սունգի ծննդյան օրը նշելու էր միջին հեռահարության հրթիռի գործարկումով:

Your browser doesn’t support HTML5

North Korea Missle