Եվրոպայում աճում է փախստականների մուտքն արգելել պահանջողների թիվը
Your browser doesn’t support HTML5
Փարիզում մի քանի օր առաջ իրականացված ահաբեկչական հարձակումներին զոհ գնաց ու մարմնական վնասվածքներ ստացավ մոտ 5ՕՕ մարդ՝ թողնելով խորը վերք ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաեւ նրա եվրոպական հարեւանների սրտերում, որոնք ապաստան, կացարան, հաց ու ջուր են տալիս հարյուր հազարավոր փախստականների։ Այսօր տրամադրություններն այստեղ փոխվում են, երբ մարդկանց մի զգալի մասը պահանջում է դադարեցնել փախստականների ընդունումն իրենց երկրներում։