Նյու Օրլեանի նորակառույց թաղամասը

Music Village

Թվում էր, թե Քաթրինա փոթորիկը ճակատագրական կլիներ տարածքի երաժշտության համար: Երաժիշտ Էլլեն Սմիթի տունը քանդվել էր փոթորկի հետևանքով, և նա այն վերակառուցելու միջոցներ չուներ:

Նրա խոսքերով, նա անելանելի իրավիճակում էր, ու փոթորկից հետո նրա համար շատ դժվար էր երգել: Շատ դժվար էր այդ մասին խոսելն անգամ, նրա սիրտը կոտրված էր: Սակայն նա պե՛տք է քաղաք վերադառնար։

Նրան հետ վերադառնալ օգնեց Երաժշտական Գյուղ կոչվող թաղամասը: Թաղամաս, որի կառուցման գաղափարը, տեղացի երաժշտության լեգենդներ Բրենֆորդ Մարսալիսինը և Հարրի Քոննիքինն էր։ Նրանք գիտեին թե իրենց քաղաքը ինչի կարիք ուներ:

Հարրի Քոննիք Կրտսերի խոսքերով՝ նրանք փորձում էին օգտակար լինել, և որոշեցին օգնել, որ կառուցվի Երաժշտական Գյուղ թաղամասը: Նրանք հույս ունեին, որ փոթորկից հետո քաղաքը լքած երաժիշտները կվերադառնային:

Նյու Օրլեանի այս երաժիշտներին օգնելու համար, կառուցվեց յոթանասուներկու տուն:

Էլլեն Սմիթը ասաց, որ մեծ երջանկություն էր իր սեփական տունը ունենալը, նա համբուրել է տան բոլոր պատերը:

Հարրիի խոսքերով, իրենք միշտ կպայքարեն իրենց սիրելի Նյու Օրլեանը կանգուն պահելու եւ քաղաքի երաժշտական ավանդույթը վառ պահելու համար:

Ստելլա Գրիգորյան

Your browser doesn’t support HTML5

Նյու Օրլեանի նորակառույց թաղամասը