Կյանքի դժվարությունների նկատմամբ առաջին արձագանքը սթրեսն է: Ըստ ամերիկյան վիճակագրական տվյալներից մեկի, յուրաքանչյուր երկու ամերիկացիներից մեկի մոտ անցած տարվա ընթացքում սթրես է գրանցվել:
Սակայն ի՞նչ կլիներ, եթե կարողանայինք կյանքի սթրեսները վերածել ուժի:
Սթենֆորդի համալսարանի գիտաշխատող և «Սթրեսի հակառակ կողմը» գրքի հեղինակ Քելլի Մըքգոնիգալի խոսքերով, սթրեսը ճիշտ օգտագործելու դեպքում մարդիկ կդառնան ավելի ուժեղ, խելացի և երջանիկ:
Քելլի Մըքգոնիգալը օգնում է երկու երեխաների մայր Լորա Մյուրրիին նրա կյանքի սթրեսը ճիշտ օգտագործելու մեջ:
Լորա Մյուրրիի խոսքերով, նրանք առավոտյան շատ վաղ են արթնանում, և անընդհատ վազքի մեջ են: Սթրեսը անընդհատ ներկա է նրանց կյանքում:
Ըստ Մըքգոնիգալի, նախ պետք է ուշադրություն դարձնել սթրեսի նախանշաններին, օրինակ սրտի արագ աշխատանքին, հետո էներգիան ուղղել այդ նախանշանին համապատասխան գործողություն կատարելու վրա: Եվ վերջում, սթրեսը օգտագործել ձեզ շրջապատող մարդկանց հետ հաղորդակցվելու նպատակով, ձեզ հուզող հարցերը նրանց հետ քննարկելով:
Նրա խոսքերով, նա ուզում է մարդկանց օգնել, որպեսզի նրանք հասկանան, որ իրենց ուղեղը փորձում է մարմնի միջոցով տեղեկացնել, որ ինչոր մի բան այնպես չէ:
Մըքգոնիգալը փորձում է մարդկանց օգնել, որպեսզի նրանք կյանքին վերաբերվեն լավատեսորեն:
Ստելլա Գրիգորյան
Your browser doesn’t support HTML5
Ինչպես օգտագործել սթրեսը