Բողոքի ցույցի մասնակիցների թիվը շարունակում է նորից աճել

Երեւանի Մարշալ Բաղրամյանի պողոտայում ցուցարարների թիվը սկսել է աճել։ Մարդկանց խումբը հասել է Մոսկովյան պողոտա։ Ցուցարարներին են միանում Ազգային ժողովի պատգամավորներ։ Այստեղ են նաեւ շոու բիզնեսի ներկայացուցիչներ։

Ոստիկանությունը, երեկ իր ուժերը մի քիչ հետ քաշելուց հետո, այլ ուժեր չի տեղակայում։ Հանված է նաեւ ոստիկանական պատնեշը։

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն արգելել է բարձրախոսների տեղադրումը, ինչի պատճառով ցույցի նոր առաջնորդները կիրառում են միայն ձեռքի բարձրախոսներ։

Օրվա ընթացքում երիտասարդական խմբերը երթ էին անցկացնում Երեւանի փողոցներում՝ կոչ անելով ժողովրդին միանալ երեկոյան անցկացվելիք ակցիային։