Սիրիայից մի խումբ երիտասարդներ փախնում են Գերմանիա քաղաքացիական պատերազմից փրկվելու համար

Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմից փրկվելու համար հարյուր հազարավոր սիրիացիներ փախուստի են դիմում՝ նավակով անցնելով Միջերկրական ծովը՝ դեպի Եվրոպա: Դամի լուրջ փորձություն է՝ լեցուն վտանգներով: ԱՁ-ի թղթակիցը՝ գնալով գաղթյալների հետքերով, հանդիպել է Սիրիայից մի խումբ երիտասարդ եղբայրների և նրանց ընկերների հետ, ովքեր վտանգելով իրենց կյանքը, փորձում են հասնել Գերմանիա:

Այս չորսեղբայրները ու նրանց երկուընկերները լքել են իրենց հայրենիքըքաղաքացիական պատերազմից փրկվելու համար և անցել Միջերկրական ծովը:

15 ժամ ուղևորությունից հետոհորիզոնում հայտնվել է երկու նավ: Դրանք սահմանապահ ուժերն էին: Ահա վերջապես հասել էին Իտալիա:

Ներգաղթյալներինտեղափոխել էին Լամպեդուսա կղզի, այնտեղից՝ Սիցիլիա կղզի, որտեղից խումբը նստել է հյուսային Միլան մեկնող առաջին գիշերայինգնացքը:Ավագ եղբայր Գիյաթն պատմում է:

«Մենքփախանք Հորդանան; այնտեղից՝Ալժիր: Հետոապօրինիմեկնեցինք Լիբիա: Անապատն անցելը տեևեց 5 օր: Շատ դժվար էր: Մահից հազիվ ենք պրծել: Այնտեղից հասանք Տրիպոլի, իսկ հետո Սաբրաթա»: Այնտեղ նրանք ենթարկվել են թալանի, հետո նավակով ուղեվորվել Լամպեդուսա:

Գիյաթի խոսքերով նավակով ուղեւորությունըավելիսարսափելի էր, քան բունպատերազմըհայրենիքում:

«Դա մահու և կյանքի պայքար էր: Բանականությունդ հրաժարվում է աշխատելուց. դադարում ես մտածել նույնիսկ ինքդ քո մասին. Պարզապես րոպե առ րոպե զգում ես թե ինչպես է ընթանում ուղեւորությունը: Դա շատ տարօրինակ զգացողություն է»:

Գիյաթը, Հուսսեյնը, Էլաը և Բարան և նրանց ընկերները Գերմանիայի ճանապարհին են: Եղբայրների հայրը արդեն Բեռլինում է՝ իրենց վերջնականնպատակակետում, իսկ մայրը մինչ այժմ Սիրիայում:

Եվրոպականօրենքների համաձայն, փախստականներըպետքէ դիմեն ապաստանիայն երկրում, որտեղնրանք առաջինն են ժամանում: Ոստիկանությունըերբեմնգաղթյալներիներկաթուղով հետ է ուղարկում Իտալիա, և եղբայրներիապագանկորոշվիայսգնացքում:

Արդեներկուօրէ, ինչ նրանցից նորություն չկար: Այնուհետեւ, Ամերիկայի Ձայնըստացավ հաղորդագրություն, որ եղբայրներըհասել են Մյունխեն:

Եվրոպայի ներգաղթյալների ճգնաժամը առավելողբերգական է: Դրա լուծումը հեշտչիլինելու: Սակայն, գոնեայդեղբայրներիուընկերներիհամար, անապատի և օվկիանոսի միջով փախուստը պատերազմից փրկվելու նպատակով երջանիկավարտ ունեցավ: