Շարունակում է խորանալ հարուստների ու աղքատների միջեւ խորը ճեղքվածքը

Your browser doesn’t support HTML5

Աշխարհի ամենահարուստ բնակչության մեկ տոկոսի ունեցվածքը հավասար է մնացյալ 99 տոկոսի ունեցվածքին: Եվ աղքատության հարցերով զբաղվող “Օքսֆամ” կազմակերպությունը պահանջում է, որ աշխարհի պետությունների ղեկավարները լուրջ քայլերի դիմեն` թույլ չտալու համար հարուստների ու աղքատների միջեւ առկա այս մեծ ճեղքվածքի խորացումը: