Ռուսաստանը տնտեսապես դեռ երկար է տուժելու

Your browser doesn’t support HTML5

Ռուսական ռուբլին այս շաբաթ նորից արժեքի անկում գրանցեց։ Ըստ Ռուսաստանի կառավարության կողմից հրապարակված զեկույցի, նոյեմբեր ամսին տնտեսությունը կրճատվել է, ինչն առաջին նման դեպքն է անցած հինգ տարիների ընթացքում։ Ըստ փորձագետների, չնայած բանկերը կայունացնելու կառավարության խոստացած միջոցներին, երկիրը շուտով հայտնվելու է տնտեսական հապաղման փուլում։