Ամերիկյան հաստատություններում խստացվել են անվտանգության միջոցառումները

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կողմից իրականացված խոշտանգումների մասին Սենատի զեկույցի հրապարակումից հետո խստացվել են անվտանգության միջոցառումները հատկապես արտասահմանյան երկրներում գտնվող ամերիկյան հաստատություններում։ Ստացվել են լուրեր այն մասին, որ ջիհադիստական խմբավորումները նախապատրաստում են ահաբեկչական հարձակումներ ընդդեմ ամերիկացիների։