Էբոլայի պատճառած տնտեսական վնասները վերացնելու ուղիները

Your browser doesn’t support HTML5

Համաշխարհային բանկի տվյալներով, Սահարա անապատից հարավ գտնվող երկրների տնտեսություններին էբոլա հիվանդության տարածումը հարուցելու է 3-ից 4 միլիարդ դոլարի վնաս։ Այս թիվը նկատելիորեն փոքր է նախնական հաշվարկից, որի համաձայն, վնասը հասնելու էր մինչեւ 32 միլիարդի։ Բայց տեղական շուկաներին հարուցված վնասի հետեւանքներն, ըստ մեծաթիվ վերլուծաբանների, իրենց ազդեցությունը ի հայտ կբերեն ավելի ուշ։