ԱՄՆ-Ի Սենատը մերժել է գազամուղի շինարարության առաջարկը

Your browser doesn’t support HTML5

Միացյալ Նահանգների Սենատը մերժել է կանադական նավթը ամերիկյան նահանգներին փոխանցելու նպատակով վիճահարույց գազամուղի շինարարության առաջարկը։ Հինգ միլիարդ դոլարի նախագիծը կարող է հաստատվել առաջիկա տարում՝ սակայն այն կարող է վետոյի ենթարկվել նախագահ Օբամայի կողմից։ Գազամուղը խորը բաժանումներ է առաջացրել Կոնգրեսում Ամերիկայի էներգետիկ ապագայի մասին։