Թուրքիայի դերը ԱՅՍԻՍ-Ի դեմ կռվող արեւմտյան կոալիցիայում

Your browser doesn’t support HTML5

՝՝Իսլամական պետություն՝՝ խմբավորման դեմ պայքարում Թուրքիան Միացյալ նահանգների կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիայի մաս է կազմում։ Սակայն Անկարան շարունակում է չմասնակցել ԱՅՍԻՍ-ի դեմ ռազմական գործողություններին։ Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Թուրքիայի դժկամությունը բխում է նրանից, որ Անկարայի եւ Միացյալ Նահագների առաջնահերթություններն այդ տարածաշրջանում տարբեր են։ Մինչ Վաշինգտոնի առաջնահերթությունը Իրաքն է, Թուրքիայի գլխավոր նպատակն է Սիրիայի ղեկավար Բաշար ալ-Ասադի տապալումը։