"Իրաքում քրիստոնյաներն այլեւս ապագա չունեն"

Your browser doesn’t support HTML5

Անցած վեց ամիսների ընթացքում Իրաքում Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորման հարձակումների արդյունքում տասնյակ հազարավոր քրիստոնյաներ են ստիպված եղել լքել իրենց տները ու ապաստան գտնել երկրի հյուսիսային հատվածում Քրդական ինքնավար մարզի մայրաքաղաք Իրբիլի եկեղեցիներում։ Չնայած ԱՄՆ-ի կողմից իրականացվող օդային գրոհներին, քիչ հույս կա, որ այս մարդիկ շուտով կվերադառնան իրենց հայրենիք։