Սպանված պատանու հուղարկավորությունը

Your browser doesn’t support HTML5

Հազարավոր մարդիկ ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Սընթ Լուիս քաղաքում երկուշաբթի օրը մասնակցում էին Մայքըլ Բրաունի հուղարկավորման արարողությանը։ 18-ամյա սեւամորթ մի պատանի, ով օգօստոսի 9-ին դարձավ սպիտակամորթ մի ոստիկանի հրազենային կրակի զոհ։ Ֆերգըսըն քաղաքում դրանից հետո բարձրացավ անհանգստության մեծ ալիք, որը շարունակվեց բռնություններով ու բախումներով։ Սակայն հուղարկավորության երկուշաբթին հանգիստ էր, ինչպես խնդրել էին տղայի ծնողները։