Չինաստանի հետ առեւտրի խնդիրները

Your browser doesn’t support HTML5

Չինաստանը նոյեմբեր ամսից ի վեր հրաժարվել է ԱՄՆ-ից ներկրել ավելի քան մեկ միլիոն տոննա եգիպտացորեն՝ պատճառաբանելով, որ դրանց մեջ կան գենետիկորեն աճեցված տեսակներ։ ԱՄՆ-ի հացահատիկների ու սննդամթերքի ազգային ընկերակցության տվյալներով, դա ԱՄՆ-ի գյուղատնտեսության բնագավառին հասցնում է մոտ 3 միլիարդ դոլարի վնաս։ Սակայն, ասում են մեծաթիվ վերլուծաբաններ, այն չի վնասում ոչ պահանջարկին, ոչ էլ՝ ազդում գների վրա։