Լոնդոնի ռուսներն ու նրանց մտահոգությունները

Your browser doesn’t support HTML5

Վերջին տասնամյակի ընթացքում Լոնդոնը ձգողական ուժ է ունեցել հարուստ ռուսների համար: Նրանք գնում էին քաղաքի ամենաթանկ շրջաններում գտնվող անշարժ գույք՝ այդ նպատակով հաճախակի ծախսելով տասնյակ միլիոնավոր դոլարի գումարներ: Լոնդոնում ներդրվող տասնյակ միլիարդավոր ռուբլի կազմող գումարների հոսքը սակայն կարող է այժմ վտանգված լինել, քանի որ Մոսկվայի կողմից Ղրիմի բռնակցումից հետո Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցներ է ծանրութեթև անում: