Իրանի հետ լարվածությունը մեղմելու հույսեր

Your browser doesn’t support HTML5

Աշխարհի գերհզոր պետություններն ընդունել են միջուկային ծրագրի շուրջ Ժնեւում հաջորդ ամիս բանակցությունները վերսկսելու Իրանի առաջարկը։ Այդ հարցի կապակցությամբ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումներ են անցկացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամ պետությունների ու Գերմանիայի արտգործնախարարները։